Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 722-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի

N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Դատարանների վճիռներով Հայաստանի Հանրապետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնվող` ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքը կառուցապատողներին տրամադրելու միջոցառումների մասին» N 1489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) գույքի վաճառքի գինը հաշվարկվում է`

բնակելի տների, այգետնակների, դրանց կից կառուցված տնտեսական և օժանդակ, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, ինչպես նաև ավտոտնակների, պատշգամբների, նկուղների, տանիքներում կառուցված ձեղնահարկերի և վերնասրահների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 8000 դրամ,

հասարակական նշանակության շենքերի, շինությունների և այլ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 15000 դրամ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։