ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
սեպտեմբերի 26-ի N 1084-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Թևոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տեղակալ
Նարինե Խաչատուրյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ
Է. Մարգարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ
Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Նազարյան - Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համակարգող (համաձայնությամբ)
Վ. Մարաբյան - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Այվազյան - Հայաստանի նկարիչների միության անդամ (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հին բնագրերի ուսումնասիրության և թարգմանության բաժնի վարիչ, բանասեր, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ռ. Մալայան - Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Այվազյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Է. Վարդանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան
Ա. Ավետիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի դասախոս
Ա. Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր
Փ. Միրզոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Թ. Աբգարյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Կերպարվեստ»
մասնագիտության ուսանողուհի
Տ. Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն»
մասնագիտության ուսանող
Ս. Կարապետյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն»
մասնագիտության ուսանողուհի
Ա. Հախվերդյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն»
մասնագիտության ուսանողուհի
Մ. Մակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
«Կերպարվեստ» մասնագիտության ուսանողուհի
Մ. Մուսաելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
«Կերպարվեստ» մասնագիտության ուսանող
(հավելվածը փոփ. 02.02.18 N 69-Ա, խմբ. 29.01.19 N 85-Ա, փոփ., խմբ. 03.02.20 N 123-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան