Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 55-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 55-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 55. Պրոբացիայի ծառայության ղեկավարը և տեղակալները».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Պրոբացիայի ծառայության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

1.2. Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։