Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, Սահմանադրական դատարանի որոշումների, դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, պետական կառավարման համակարգի մարմինների, դատարանների, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) ձևաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։