Հոդված 19. Օրենքի 47-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի «նոր պաշտոնին: Նոր պաշտոնի նշանակվելը» բառերը փոխարինել «իր պաշտոնում, որը» բառերով.
2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողի պաշտոնի ենթախմբի իջեցման դեպքում քաղաքացիական ծառայողը պահպանում է իր աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելավճարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև լրավճարը).».
3) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 44-րդ հոդվածի 5-րդ և 45-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան նշանակված կամ վերանշանակված քաղաքացիական (պետական) ծառայողին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաշվարկվող հավելավճարը և հավելումը տրվում են տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը և հավելումը չեն հաշվարկվում:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին մասով.
«20.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փրկարար, քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները չեն պահպանվում:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին մասով.
«21.1. Համապատասխան մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում նախատեսվելու դեպքում քաղաքացիական աշխատանք կատարողները շարունակում են պաշտոնավարել մինչև սույն օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:»: