Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «ոստիկանության գործառույթներ» բառերը փոխարինել «ոստիկանությունում իրավապահ գործառույթներ» բառերով.

2) «, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների» բառերը հանել.

3) «քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումների և շտաբի պաշտոնների,» բառերով.

4) «հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների» բառերը փոխարինել «պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների» բառերով.

5) «դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի և դատական նիստերի քարտուղարի պաշտոնների,» բառերը հանել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։