Հոդված 20. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիական ծառայող համարված հարկադիր կատարողը, քրեակատարողական ծառայողը և փրկարար ծառայողը քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից. այս դեպքում հարկադիր, քրեակատարողական և փրկարար ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: