Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում՝
Հոդված 10 . Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները».
2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2․ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»․
3) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:
5. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:»․
4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։