Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 8.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-8-րդ մասերով.
«4. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են սույն օրենքով սահմանված կարգով:
5. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանում է Կառավարությունը:
6. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը:
7. Սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման հարաբերությունները չեն տարածվում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
8. Սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանները շնորհվում են նաև քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:»: