Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

2. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև հատուկ կոչման և (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկային ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։