Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) «հարկային ծառայող» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.».

2) «հարկային ծառայության պաշտոնի նկարագիր» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)` հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ».

3) «Ռոտացիա», «հարկային ծառայողի ատեստավորում», «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

4) «հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային մարմնի հանրային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային մարմնի կողմից հանրային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի որոշման հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.».

5) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով» պարբերությունից «սույն» բառը հանել.

6) «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն օրենքում կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։