Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Ծառայողի իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
բ) առողջության պահպանումը.
գ) փրկարար ծառայության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.
ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.
զ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը:»: