Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները».

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»․

3) 2.1-ին, 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն, բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն և ունեն փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:».

4) 5-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում՝» բառերը.

5) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասից հանել «համարվում են ատեստավորված և» բառերը.

7) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) և աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, և նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

8) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով և պայմաններով` լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում փրկարարական ծառայողի հետ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։