Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «պահանջները» բառից հետո լրացնել «, մրցույթը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ մասի երկրորդ նախադասության «կառավարությունը» բառը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը» բառերով.

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:»․

6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.

«6. Բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, մյուս փրկարարական ծառայողները ծառայության անցնում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի ժամանակ ստուգվում է մասնակցի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները:

8. Փրկարարական ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։