Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:».
4) 4.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:
2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում:»: