Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը

Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մյուս մարմինների գործողությունների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետը անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի կազմում կարող են ընդգրկվել նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներ։

Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ շտաբի պետը։

Ելնելով ահաբեկչական գործողության կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների բնույթից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պետ է նշանակվում սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական կառավարման համակարգի մարմիններից մեկի ղեկավարը։

(8-րդ հոդվածը փոփ. 07.02.18 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։