Հոդված 2
Հոդված 2
Կողմերը պայմանավորվում են համագործակցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության հետևյալ ոլորտներում.
ա) զբաղվածության խթանում, գործազրկության դեմ պայքար և գործազրկության հետևանքների մեղմացում, աշխատանքային ծառայությունների որակի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում,
բ) կենսաթոշակային համակարգի համապատասխանեցում, կայունացում և արդիականացում,
գ) սոցիալական աջակցության և ընտանեկան նպաստների համակարգերի զարգացում,
դ) սոցիալապես տարբեր խոցելի խմբերի խնդիրների լուծում,
ե) մարդու սոցիալական իրավունքներ,
զ) սոցիալական հանրային գործընկերության ուղղվածությամբ ոչ կառավարական կազմակերպություններ,
է) կանանց և տղամարդկանց հավասարություն և խտրականության դեմ պայքար: