Հոդված 10
Հոդված 10
10.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի հինգ (5) տարի ժամկետով` ինքնաբերաբար երկարաձգվելով յուրաքանչյուր անգամ հնգական (5-ական) տարի նոր ժամանակահատվածներով:
10.2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի մյուս Կողմին նախնական գրավոր ծանուցում ուղարկելուց երեք (3) ամիս հետո:
10.3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է ազդի համագործակցության այն միջոցառումների վրա, որոնք արդեն ընթացքի մեջ են:
Կատարված է Երևան քաղաքում, 2018թ. փետրվարի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բուլղարերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը: