Հոդված 4
Հոդված 4
4.1. Կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում, չսահմանափակվելով դրանցով Կողմերի միջև փոխադարձ համաձայնության դեպքում.
- լայնաշերտ հասանելիություն,
- էլեկտրոնային կապի և փոստային ծառայությունների մասին օրենսդրություն,
- հայկական և բուլղարական կազմակերպությունների համատեղ մասնակցություն Եվրոպական միության ծրագրերին և նախաձեռնություններին,
- Կողմերի միջև գործարար կապերի խրախուսում և հայկական ու բուլղարական ընկերություններին աջակցում,
- համապատասխան մասնագիտացված միջազգային կազմակերպությունների համաժողովներին և ֆորումներին մասնակցության հետ կապված իրենց դիրքորոշումների նախապատրաստում և/կամ փոխադարձ աջակցության ցուցաբերում:
4.2. Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ միջոցներով`
- տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում,
- երկկողմ խորհրդատվությունների անցկացում,
- փորձագետների և համատեղ աշխատանքային խմբերի առաքելությունների կազմակերպում,
- փոխադարձաբար համաձայնեցված՝ համագործակցության այլ համապատասխան ձևերով: