Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-11-ից մինչև 2008-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

գործել է մինչև 2008-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար`

Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հիմնարկներինը` Հանրապետության Նախագահը.

Ազգային ժողովի աշխատակազմի հիմնարկինը` Ազգային ժողովի նախագահը.

սահմանադրական դատարանի աշխատակազմի հիմնարկինը` սահմանադրական դատարանի նախագահը.

դատական դեպարտամենտ հիմնարկինը` վճռաբեկ դատարանի նախագահը.

օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող կոլեգիալ պետական մարմինների հիմնարկներինը` տվյալ կոլեգիալ մարմինները.

կառավարության աշխատակազմի, գործադիր իշխանության մարմինների, դատախազության և սույն հոդվածով չնշված այլ հիմնարկներինը (այսուհետ` գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկներ)` կառավարությունը:

2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: Գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են նաև համապատասխան պետական մարմնի լիազորությունները:

3. Հիմնարկը կառավարության սահմանած կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։