ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1531-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Արմենիան Տոբակո Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1531-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 8418690008 Էլեկտրական կամ այլ տիպերի սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման կայանքներից բացի .
այլ (Չիլլեր) կգ 12,000 Իտալիա 74,655,000
2. 2403199000 Արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, «հոմոգենացված» կամ «վերականգնված» ծխախոտ. ծխախոտի լուծամզվածքներ և բնահյութեր.
– ծխելու խոտ` ցանկացած հարաբերակցությամբ ծխախոտի փոխարինիչներ պարունակող կամ չպարունակող.
– – – այլ վերամշակ-վածություն կգ 12,598,530 ԱՄԷ,Բուլղարիա, Լիբանան, Զիմբաբվե, Բրազիլիա, Հորդանան, ԵՄ երկրներ, Թուրքիա, Բանգլադեշ 37,076,571,014
3. 4813200000 Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով.
5 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով սիգարետի թուղթ կգ 682,408 Գերմանիա, Բուլղարիա,Չեխիա, Ավստրիա, Չինաստան, Իտալիա, ԵՄ երկրներ, Թուրքիա 1,102,560,735
4. 5601221000 քիմիական մանրաթելերից.
– 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափաթեթներով. սիգարետի ֆիլտր կգ 2,921,977 Բուլղարիա, Լիտվա, Լիբանան, Չինաստան, Իտալիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ 10,609,865,475
5. 4813901000 Ծխախոտաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի կամ գրքույկների կամ փողակների ձևով.
5 սմ-ից ավելի, բայց 15 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով սիգարետի ֆիլտրի թուղթ կգ 608,137 Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Ավստրիա, ԵՄ երկրներ, Թուրքիա 2,551,618,023
6. 7607201000 Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի հիմքով) 0,2 մմ–ից ոչ պակաս հաստությամբ (չհաշված հիմքը).
0,021 մմ-ից պակաս հաստությամբ (չհաշված հիմքը). փայլաթիթեղ կգ 1,443,185 Հունաստան, Բուլղարիա, Չինաստան, Իտալիա, Թուրքիա, ԵՄ երկրներ 2,735,706,855
7. 3920621909 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ.
Պոլիէթիլենտերեֆտալատից.
0,35 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.
Այլ պոկվող ժապավեն կգ 28,130 Անգլիա, Բուլղարիա, Գերմանիա, Չինաստան, Իտալիա, Բելգիա, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա 238,842,386
8. 3920202109 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ.
պրոպիլենի պոլիմերներից.
0,10 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.
Այլ տուփի փաթեթավոր-ման ցելոֆան կգ 590,036 Իտալիա, Բուլղարիա, Չինաստան, Բելգիա, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա 1,295,958,509
9. 3506990000 Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք.
-այլ սոսինձ կգ 339,788 Գերմանիա, Բուլղարիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, Թուրքիա, ԵՄ երկրներ 485,405,256
Ընդամենը 56,171,183,253
(հավելվածը լրաց. 10.10.19 N 1393-Ա, 06.02.20 N 131-Ա)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան