ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 156-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 736-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված և «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու, որպես բնաիրային օգնություն գույք տրամադրելու, գույք նվիրաբերելու և գույք ամրացնելու մասին» N 736-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը «նվիրաբերելու» բառից հետո լրացնել «, գույք հետ վերցնելու» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի.
4) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքից հետ վերցնել և ամրացնել Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 5 հավելվածի։»։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. փետրվարի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
փետրվարի 13-ի N 156-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 28-ի N 736-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄՆԱՑՈՐԴ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՏՈՒՆ) ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը և մակնիշը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(դրամ) Գումարը
(դրամ)
Սարքեր և սարքավորումներ
1. Գազօջախ «Misirli» հատ 4 88800 355,200.00
2. Գազօջախ «SՍPER GENERAL» հատ 20 82800 1,656,000.00
3. Գազօջախ «SՍPER GENERAL» հատ 26 96750 2,515,500.00
4. Գազօջախ «SՍPER GENERAL» հատ 21 88140 1,850,950.00
Ընդամենը 71 6,377,650.00
Կենցաղային կահույք
1. Աթոռ հատ 54 7000 378,000.00
2. Աթոռ հատ 116 7400 858,400.00
3. Բազմոց՝ երկտեղանոց հատ 9 44500 400,500.00
4. Բազմոց՝ երկտեղանոց հատ 27 40000 1,080,000.00
5. Ներքնակ՝ մահճակալի հատ 37 10000 370,000.00
6. Խոհանոցի կահույքի լրակազմ
այդ թվում՝
6.2. պահարանիկ հատ 29 18000 522,000.00
6.3. խոհանոցի կահույքի լվացարան հատ 9 16800 151,200.00
6.4. խոհանոցի կահույքի լվացարան հատ 27 15200 410,400.00
6.5. խոհանոցի կահույքի լվացարան հատ 21 16300 342,300.00
6.6. կախովի պահարան հատ 19 27200 516,800.00
6.7. կախովի պահարան հատ 14 24800 347,200.00
Ընդամենը 5,376,800.00
Ամբողջը 11,754,450.00
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
փետրվարի 13-ի N 156-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 28-ի N 736-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄՆԱՑՈՐԴ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը և մակնիշը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(դրամ) Գումարը
(դրամ)
Կենցաղային կահույք
1. Աթոռ հատ 50 7400 370,000.00
2. Բազմոց՝ երկտեղանոց հատ 6 44500 267,000.00
3. Խոհանոցի կահույքի լրակազմ
այդ թվում՝
6.1. պահարանիկ հատ 39 20000 780,000.00
6.3. խոհանոցի կահույքի լվացարան հատ 14 16800 235,200.00
Ընդամենը 109 1,652,200.00
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան