Հոդված 2
Հոդված 2.
Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Եթե մինչև 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է)՝
1) 2019 թվականի հուլիսի 16-ից, եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.
2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. փետրվարի 10
Երևան
ՀՕ-77-Ն