ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 148-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 217-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 80-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 81-83-րդ կետերով.
« 81. 7308 Մետաղական կոնստրուկցիա քանդված վիճակում (դարակաշար պահեստի համար) կգ 7 196 7 329 928
82. 7311 Տարողություն հեղուկ գազի համար, PV500 Liquid Nitrօgeո Vessel PD5500 կոռոզիակայուն պողպատից 500լ տարողությամբ, 2 հատ կգ 840 9 761 677
83. 9405 LED լուսատու Lumiոare 7651Fi, լուսատուի մասեր (Truոkiոg, Eոd Cap, Clamp) կգ 1 163 20 232 630
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «446 146 928» թիվը փոխարինել «483 471 163» թվով։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. փետրվարի 14
Երևան