Հոդված 4
Հոդված 4
Հաշվետվությունների ներկայացում և գնահատում
1. Չհակասելով Հանձնաժողովի և Աուդիտորների եվրոպական դատարանի պատասխանատվությանը՝ կապված Ծրագրի մշտադիտարկման և գնահատման հետ, Հայաստանի մասնակցությունը Ծրագրին շարունակաբար կմշտադիտարկվի գործընկերային հիմքի վրա՝ Կողմերի մասնակցությամբ: Հայաստանը համապատասխան զեկույցներ կներկայացնի Հանձնաժողովին և կմասնակցի այս համատեքստում Եվրոպական միության կողմից աջակցվող այլ կոնկրետ աշխատանքներին:
2. Ֆինանսական վերահսկողության, փոխհատուցման և խարդախության դեմ ուղղված այլ միջոցառումներին առնչվող կանոնները շարադրված են II Հավելվածում: