Հոդված 2
Հոդված 2
Ծրագրի մասնակցության և համագործակցության դրույթներն ու պայմանները
1. Հայաստանը կմասնակցի.
(a) մշակութային ենթածրագրին,
(b) Ծրագրի միջոլորտային հարթակին՝ բացառությամբ Մշակութային և ստեղծագործական ոլորտների երաշխավորման գործիքի, ինչպես նշված է (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգի 14-րդ հոդվածում, և համաձայն դրա 8(4)-րդ հոդվածի:
2. Հայաստանի մասնակցությունը ծրագրի միջոցառումներին պետք է համահունչ լինի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգով սահմանված նպատակներին, չափանիշներին, ընթացակարգերին և վերջնաժամկետներին:
3. Դիմումների ներկայացման, գնահատման ու ընտրության և Հայաստանից իրավասու հիմնարկների կողմից միջոցառումների իրականացման դրույթները և պայմանները պետք է լինեն այն նույն պայմանները, որոնք կիրառվում են Եվրոպական միության անդամ պետությունների և Ծրագրին մասնակցող այլ երկրների իրավասու հիմնարկների նկատմամբ:
4. Ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանը ներպետական մակարդակով կստեղծի համապատասխան կառույցներ ու մեխանիզմներ և կձեռնարկի բոլոր այլ անհրաժեշտ միջոցներն աշխատանքների ներպետական համակարգման և կազմակերպման համար՝ համաձայն 1295/2013 կանոնակարգի համապատասխան դրույթների: Մասնավորապես, Հայաստանը կձեռնարկի «Ստեղծագործ Եվրոպա» հարթակի ստեղծումը՝ Կանոնակարգի 16-րդ հոդվածի և Հանձնաժողովի կողմից տրամադրված ուղեցույցի համաձայն:
5. Ծրագրին մասնակցության նպատակով Հայաստանը յուրաքանչյուր տարի ֆինանսական հատկացում կկատարի Եվրոպական միության ընդհանուր բյուջե՝ համաձայն 3-րդ հոդվածի,
6. Հայաստանի ֆինանսական ներդրումը՝ կապված Ծրագրին իր մասնակցության և Ծրագրի իրականացման հետ, որպես հանձնառությունից բխող հատկացումներ ավելացվելու է Եվրոպական միության ընդհանուր բյուջեին յուրաքանչյուր տարի հատկացվող գումարին, որպեսզի բավարարվեն ֆինանսական այն պարտավորությունները, որոնք առաջանում են Ծրագրի իրականացման, կառավարման և աշխատանքների համար անհրաժեշտ տարբեր տեսակի միջոցառումների ընթացքում:
7. Հայտերին, պայմանագրերին ու հաշվետվություններին, ինչպես նաև Ծրագրի վարչական այլ ասպեկտներին առնչվող ընթացակարգերի համար կօգտագործվի Եվրոպական միության պաշտոնական լեզուներից մեկը: