Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1794-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 801-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1794-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Ակնագործության և ոսկեգործության ոլորտի զարգացման 2004-2006 թվականների միջնաժամկետ ծրագիրը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2004-2006» թվերը փոխարինել «2005-2007» թվերով.

որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունիսի 9-ի N 801-Ն որոշման

ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

NN ը/կ Միջոցառումը Նպատակը Պատասխանատուն Ժամկետը

1 2 3 4 5

1. Չմշակված բնական ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման և փոխադրման լիցենզավորում ալմաստների շրջանառության կարգավորում, Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջի կատարում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ. հուլիս

2. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի ընդունում ոլորտի օրենսդրության բարելավում` միջազգային չափանիշներին համապատասխան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ. հոկտեմբեր

3. Ոլորտի համակարգմանը և միջազգային սերտ ինտեգրացմանն ուղղված կառույցի հիմնադրում երկարաժամկետ հեռանկարում բարձր աճի տեմպերի պահպանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2005 թ. դեկտեմբեր

4. Իրավական բազայի կատարելագործում և անհրաժեշտ մեխանիզմների ներդրում` հաշվի առնելով ոլորտի առանձնահատ-կությունները վարչարարության պարզեցում, առավելագույն սպառում ունեցող երկրների հետ առավել բարենպաստ ռեժիմների սահմանում, ճյուղի սպասարկման համար մասնագիտացված մաքսային գոտու հիմնում, «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքի ապահովում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ կառավա-րությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2005-2007 թթ.

5. Ռուսաստանի Դաշնության հետ գործարար համագործակցության նոր ձևերի ներմուծում ադամանդագործության հումքով ապահովվածության բարձրացում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ. մայիս

6. Միջին մասնագիտական և վերապատրաստման կրթական ծրագրերի մշակում և իրականացում, աջակցություն պետական չափորոշիչներով գործող մասնավոր կրթօջախի հիմնադրում մասնագիտական առավել բարձր աստիճանի վրա գտնվող աշխատուժի վերարտադրության ապահովում ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ. հունիս

7. Ուղիղ չվերթերի ներմուծում ոլորտի միջազգային կենտրոնների (Թել-Ավիվ, Բրյուսել, Նյու Յորք) հետ միջազգային կենտրոնների հետ առևտրական կապերի սերտացում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2006 թ. դեկտեմբեր

8. Ալմաստների և ադամանդների մեծածախ կենտրոնի հիմնադրում և զարգացում շուկայավարման կատարելագործում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մասնավոր սեկտորի աջակցությամբ 2007թ. մարտ

9. Աջակցություն միջազգային համբավ ունեցող մասնագիտացված բանկի գործունեությանը Հայաստանում ոլորտին ֆինանսական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2007 թ. սեպտեմբեր

10. Միջազգային սերտիֆիկացիոն ընկերության ներմուծում Հայաստանում արտաքին առևտրի միջազգային չափանիշներով իրականացման բարելավում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2007թ. նոյեմբեր

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։