«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2005 թվականի N 817-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հունիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 817-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ
NN ը/կ Հաստիքային միավորի անվանումը Հաստիքային միավորի թիվը
1
2
3
1. Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2
2. Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար
1
3. Գրասենյակի պետ
1
4. Աուդիտոր
1
5. Գրասենյակի ավագ մասնագետ
3
6. Գրասենյակի քարտուղար
4
7. Տնտեսական - շահագործման վարչության պետ
1
8. Գլխավոր հաշվապահ
1
9. Գանձապահ
1
10. Գնումների գծով մասնագետ
1
11. Իրավական փորձաքննությունների վարչության պետ
1
12. Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
3
13. Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
5
14. Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար
2
15. Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
1
16. ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի պետ
1
17. ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի մասնագետ
2
18. ԴՆԽ-ի քարտուղարության կադրերի գծով մասնագետ
1
19. ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի պետ
1
20. ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի մասնագետ
5
21. ՀՀ դատարանների արխիվի պետ
1
22. ՀՀ դատարանների արխիվի մասնագետ
1
23. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ
1
24. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ
2
25. ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետ
1
26. Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն
1
27. Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ
2
28. Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ
2
29. Պարետ
1
30. Հավաքարար
յուրաքանչյուր 500 քառ. մետր մաքրվող տարածքի համար` մեկ միավոր
31. Ցրիչ, շենքի և սարքավորումների սպասարկման գծով աշխատողներ և այլ սպասարկող անձնակազմ
17
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան