ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-4-Ն-2
2020 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ն-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ն-2 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Հավելվածի 26-րդ և 46-րդ կետերում «պլաստիկ» բառերը փոխարինել «անցագրային» բառերով,
2) Հավելվածի 40-րդ կետում «մեկանգամյա մուտքի անցագրի հաշվառման» բառերից հետո լրացնել «/անցագրային քարտի» բառերը,
3) Հավելվածի 40-րդ կետով սահմանված Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյան
2020 թ. փետրվարի 20
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2020 թ. փետրվարի 20-ի
թիվ ԲԴԽ-4-Ն-2 որոշման
Ձև 2
ԱՅՑԵԼՈՒԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՄԱՏՅԱՆ N (20 թ.)
Հ/հ Մեկանգամյա մուտքի անցագրի հաշվառման/անցագրային քարտի համար Այցելուի անունը, ազգանունը Անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի անվանումը և համարը Ընդունողի պաշտոնը, անունը, ազգանունը Մուտքի օրը, ժամը Ելքի օրը, ժամը
1
2
3
4
5