Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2020 թվականի N 190-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից հանձնված տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. փետրվարի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 190-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Տրանսպոր-

տային

միջոցը Թափքի

տեսակը Մակնիշը

Տիպարը Թողարկման

տարեթիվը Քանակը Նույնացման համարը Շարժիչի հզորությունը Շուկայական արժեքը

(դրամ)

1. Ավտոբուս վագոն HYUNDAI

H1 2.4 L 2019 1 KMJWA37RA

KUO75423 175 ձ. ուժ 12.500.000

2. Ավտոբուս վագոն VOLKSWAGEN

CARAVELLE 2.01 2019 1 WV2ZZZ7HZ

KH142338 150 ձ. ուժ 18.500.000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։