Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-03-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5.1. Ջրօգտագործողի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2020-03-16Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Ջրօգտագործողի իրավունքները և պարտականությունները

Ջրօգտագործողն իրավունք ունի`

ա) օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ստանալու ոռոգման ջուր.

բ) օրենքով սահմանված կարգով հիմնադրելու Ընկերություն.

գ) անդամակցելու Ընկերությանը.

դ) ծանոթանալու Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.

ե) մասնակցելու Ընկերության վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին:

Ջրօգտագործողը պարտավոր է`

ա) ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել ընկերության համապատասխան հաշվին գումարի՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձևով մուտքագրման եղանակով, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-150-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։