Գլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Ընկերության անդամի ձայնի իրավունքը
Հոդված 14. Ընկերության անդամի ձայնի իրավունքը
Ընկերության կանոնադրությամբ սահմանվում է ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում: Ընկերության անդամների ձայների քանակը սահմանվում է հետևյալ սկզբունքներից մեկով.
ա) Ընկերության անդամն ունի մեկ ձայն.
բ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշվում է Ընկերության սպասարկման տարածքում նրա ունեցած հողատարածքի չափից:
Ընկերության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա առնվազն մեկ ձայն, սակայն նրա ունեցած ձայների քանակը չի կարող գերազանցել Ընկերության անդամների ընդհանուր ձայների մեկ քառորդը:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընդհանուր ժողովում Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերության հանդեպ նրա ունեցած պարտավորությունների կատարումից: