Հոդված 29. Միության անդամներից գանձվող վճարների տեսակները և վճարման ժամկետները
Հոդված 29. Միության անդամներից գանձվող վճարների տեսակները և վճարման ժամկետները
Միության կանոնադրությամբ սահմանվում են Միության անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.
ա) մատակարարված ոռոգման ջրի վճարը.
բ) Միության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.
գ) անդամավճարները:
Միության վարչական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել Միության կողմից գանձվող այլ վճարների տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Միության կանոնադրությամբ:
Միության և Ընկերության միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Միության ոչ անդամ Ընկերություններին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Միության անդամ Ընկերությունների համար ջրի ինքնարժեքի 150 տոկոսը:
(29-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)