Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2007-06-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2007-06-16Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ` Ընկերություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ջրօգտագործողների միություն (այսուհետ` Միություն)` սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ոռոգման համակարգեր` ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

սպասարկման տարածք` Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրական տարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկման տակ.

սպասարկման ենթատարածք` Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց.

հիդրոմիավոր` սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանում մեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից.

ներկայացուցչական գոտի` Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներն իրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։