ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2020 թվականի N 244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կնքել համապատասխան համաձայնագրեր:
2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 5-ի N 244-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Ընդհանուր արժեքը
(դրամ)
1. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի Ջրվեժ բնակավայրի 2-րդ թաղամասի, 14-րդ և 15-րդ փողոցների ջրամատակարարումն ապահովող «ԳՌՈՒՆԴՖՕՍ» (GRՍNDFՕS) պոմպ, ղեկավարման վահանակ 2250000
2. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0026, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 1 հասցեի դիտահոր՝ 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ d=75.0 մմ, L=500 գծ. մ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0․000256 հա 3107995
3. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0011, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 2 հասցեի դիտահոր՝ 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ L=185․0 գծմ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0.000256 հա 1401343
4. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-05-0028, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի համայնքի Վերին Դուրանի 3 հասցեի դիտահորերը՝ 1.44 քառ. մ և 1.44 քառ. մ, խմելու ջրի ջրագիծ՝ L=1510․79 գծմ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0.000256 հա 6433173
5. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 17062019-09-0030, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքի Սյունիք գյուղի d=63մմ L=200մ, d=50մմ L=1200մ, d=40մմ L=1100մ և d=32մմ L=624.4մ խմելու ջրի ջրագիծ 10276459
6. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի՝ N 25072019-01-0097, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն 14-րդ փողոցի 42 շենքի, 65/1 հասցեի պոմպակայանը՝ 33,1 քառ. մ և սպասարկման համար նախատեսված հողամաս՝ 0․081 հա 3203220
Ընդամենը 26672190
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան