Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման, նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը

1. Ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործող յուրաքանչյուր անձի, որը դիմում է բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակում:
2. Ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման դադարեցմանը, նիկոտինից կախվածության բուժմանն և ծխախոտային արտադրատեսակի օգտագործման հետևանքների նվազեցմանն ուղղված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի սահմանած՝ պացիենտի վարման գործելակարգի և այլ իրավական ակտերի համաձայն: