Հոդված 12. Անցումային դրույթներ
Հոդված 12. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ օրենքի`
1) 4-րդ հոդվածի՝
ա. 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից,
բ. 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից.
2) 5-րդ հոդվածի՝
ա. 6-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից,
բ. 8-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված՝ շենքերի մուտքերից ուղիղ գծով սահմանված հեռավորության վրա իրացման արգելքը սահմանող նորմերի, 5-րդ, 6-րդ, 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո.
3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
ա. «ը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 15-ից,
բ. «թ» ենթակետի, 2-5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից.
4) 7-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 6-րդ կետի «ա» ենթակետով, 2-րդ և 3-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասով, 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, որոնք ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում:
(12-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-509-Ն)
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. մարտի 6
Երևան
ՀՕ-92-Ն