Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական անձանց իրավունքները և ծխախոտային արդյունաբերողների պարտականությունները

1. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրազեկ լինելու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և երկրորդային ծխի բացասական ազդեցության հետևանքների մասին:
2. Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավոր են իրազեկել բնակչությանը ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին՝ Կառավարության սահմանած կարգով: