Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 200 քաղ. Մոսկվա

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Կուրազով Անարխան Տուրետայի՝ - Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ասանբաև Բակիտ Իսկենդերի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության՝ դիտանցման և համալիր վերլուծության բաժնի առաջատար մասնագետ

Օմորով Ազամատ Կանիբեկի՝ - Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Գալկին Իլյա Բորիսի՝ - Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ֆյոդորով Ալեքսեյ Վասիլիի՝ - Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի էկոնոմիկայի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի էկոնոմիկայի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ

Այդարովա Միրգուլ Միրզագելդիի՝ - Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության սակագնային և գնային կարգավորման բաժնի վարիչ

Ժումաբաև Մակսատ Իսկենդերբեկի՝ - «Ղրղզստանի ազգային էլեկտրական ցանց» բաց բաժնետիրական ընկերության առևտրային կարգավարական կենտրոնի պետ

Չոլպոնկուլով Մարատբեկ Աբժալբեկի՝ - Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման հարցերով պետական կոմիտեի էլեկտրաէներգետիկայի վարչության պետ.

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Բ.Ա. Ումիտբաևին, Է.Յու. Աբդուբալիևին, Ադիլբեկ ուուլու Աբայիլդային, Կ.Ն. Միրզականովին և Ա.Ե. Լիխաչյովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։