Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
1. Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինները։
(12-րդ հոդվածը խմբ. 08.04.08 ՀՕ-32-Ն)