Հոդված 5. Ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները
Հոդված 5. Ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները
1. Ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման՝ վերջինիս համար նախատեսված սխեմաներով։
2. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտի ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։