Հոդված 3. Ծխախոտային արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովումը
Հոդված 3. Ծխախոտային արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովումը
1. Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը պատճառված վնասի մասին։
2. Ծխախոտային արդյունաբերություն իրականացնող անձինք պարտավոր են՝
1) ապահովել բնակչության՝ տեղեկատվություն ստանալու ազատության և մատչելիության իրավունքն այդ բնագավառում.
2) իրազեկել մարդկանց՝ առողջության համար ծխախոտի և ծխի բացասական, ինչպես նաև տնտեսական ու բնապահպանական հետևանքների մասին։