Հոդված 1
Հոդված 1
Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու մեթոդաբանության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելվածը հանդիսացող «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններին հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.5-րդ կետով՝
«1.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
1.5.1. Ղրղզստանի Հանրապետության ազգային էլեկտրական ցանցով (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ) ՄՊՀ-ի տարեկան կանխատեսվող ծավալները որոշվում են ՄՊՀ-ի իրականացման համար լիազորված կազմակերպության կողմից (այսուհետ՝ Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն)՝ հայտի հիման վրա:
1.5.2. Առաջիկա օրացուցային տարվա համար հայտը ներկայացվում է նախորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։ Հայտի մեջ նշվում է ՄՊՀ-ի և առավելագույն հզորության տարեկան ծավալը՝ ամիսների բաշխմամբ և Ղրղզստանի Հանրապետության սահմանին էլեկտրական էներգիայի ընդունման և հանձնման կետերի նշմամբ։
1.5.3. Հայտն ուսումնասիրելիս Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունն առաջնորդվում է Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությամբ, որը որոշվում է սույն մեթոդաբանությանը համապատասխան։ ՄՊՀ-ի հայտագրվող մեծությունը Ղրղզստանի ԱԷՑ-ի առկա տեխնիկական հնարավորության մեծությունն ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կամ տարվա որևէ ամսվա համար գերազանցելու դեպքում Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը հայտ ներկայացրած կազմակերպությանն ուղարկում է հիմնավորված մերժում։
1.5.4. ՄՊՀ-ի հայտագրված ծավալները, որոնք համաձայնեցվել են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության հետ, ձևակերպվում են որպես էլեկտրական էներգիայի հաղորդման պայմանագրի հավելված և հաշվի են առնվում էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագները հաշվարկելու ժամանակ։
1.5.5. ՄՊՀ-ի համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալները կարող են ճշգրտվել անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների համաձայնեցմամբ՝ մինչև պլանավորվող մատակարարման տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը։»։
2. 2-րդ բաժնում՝
ա) 2.2.2-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի միջև,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի էներգահամակարգի (Ղրղզստանի ԷՀ) և Ղազախստանի ՄԷՀ-ի միջև,» բառերով.
բ) 2.2.3-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.2.3. Հաշվարկային մոդելը Ռուսաստանի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի, Ղրղզստանի ԷՀ-ի, Բելառուսի ՄԷՀ-ի, Հայաստանի ԷԷՀ-ի և երրորդ պետությունների էներգահամակարգերի տեխնոլոգիապես փոխկապակցված այն մասերի և (կամ) համարժեքների մաթեմատիկական մոդելն է, որոնց միջոցով իրականացվում է Ռուսաստանի ՄԷՀ-ի և Հայաստանի ԷԷՀ-ի միջև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումը՝ պլանավորման համար անհրաժեշտ ծավալով, և ներառում է հետևյալ նկարագրությունը՝».
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
գ) 2.2.6-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի հետ» բառերից հետո լրացնել «, և Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի և Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից երրորդ երկրների այն համակարգային օպերատորների համաձայնությամբ, որոնց էներգահամակարգերն աշխատում են զուգահեռաբար՝ Կենտրոնական Ասիայի միացյալ էներգետիկական համակարգի շրջանակներում» բառերով.
դ) 2.3.1-րդ ենթակետում՝
երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի հետ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար.» բառերով.
չորրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորից ստացված» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվի առնող» բառերով.
վերջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորին» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությանը» բառերով.
ե) 2.3.2, 2.3.3 և 2.4.1-րդ ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
զ) 2.4.2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորը, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությունը կազմում և ներկայացնում են պլանավորման համակարգողին Հայաստանի ԷԷՀ-ի և Ղրղզստանի ԷՀ-ի՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների գրաֆիկները։ Հայաստանի ԷԷՀ-ի և Ղրղզստանի ԷՀ-ի՝ հաշվարկային մոդելում ներառված էլեկտրացանցային սարքավորումների վերանորոգումների գրաֆիկները պլանավորման համակարգողի հետ համաձայնեցման ենթակա չեն։».
է) 2.4.3-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները հաշվառելու համար» բառերով.
ը) 2.4.4-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ» բառերից հետո լրացնել «,Ղրղզստանի ԷՀ - Ղազախստանի ՄԷՀ» բառերով.
թ) 2.4.5, 2.5.1 և 2.6.1-րդ ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
ժ) 2.6.2-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները՝ Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորը» բառերով.
երրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության, Հայաստանի ԷԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերով.
հինգերորդ պարբերությունում՝
«Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի հետ համաձայնեցված» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալների նկատմամբ,» բառերը.
«Բելառուսի ՄԷՀ-ի, Ղազախստանի ՄԷՀ-ի» բառերից հետո լրացնել « և Ղրղզստանի ԷՀ-ի» բառերը.
ժա) 2.6.3-րդ ենթակետը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները» բառերով.
ժբ) 2.6.5 և 2.6.6-րդ ենթակետերը համապատասխան հոլովով «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատոր» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպություն» բառերով.
ժգ) 2.6.7-րդ ենթակետի առաջին պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պետական սահմանով էլեկտրաէներգիայի (հզորության) և ՄՊՀ-ի մատակարարումների հայտագրված ծավալները» բառերով։
3. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5-րդ կետով՝
«3.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Ղրղզստանի Հանրապետության տարածքում ՄՊՀ կազմակերպումն ու իրականացումը վերապահվում են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպությանը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- 110-500 կՎ լարման ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների մատուցում.
- ազգային էլեկտրական ցանցերի օպերատիվ-կարգավարական կառավարում.
- Ղրղզստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության արտադրության և սպառման ռեժիմների կառավարում իրական ժամանակի ռեժիմում.
- հարակից էներգահամակարգերի սուբյեկտներին հաճախականության կարգավորման (հզորության փոխհոսքերի օրական ժամանակացույցների միջև անհամամասնության շտկման) գծով ծառայությունների մատուցում.
- սահմանակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ փոխգործակցություն զուգահեռ աշխատանքի ռեժիմների կառավարման և կայունության ապահովման գծով։»։
4. 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.5-րդ կետով՝
«4.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
4.5.1. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների, այդ թվում՝ անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
T-ն՝ ազգային էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման գծով ծառայությունների սակագինն է (սոմ/կՎտժ).
Z-ն՝ էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության ընդհանուր տարեկան ծախսերն են (մլն սոմ).
P-ն՝ շահույթի տարեկան մակարդակը (մլն սոմ).
W-ն՝ պայմանագրերով հայտագրված էլեկտրական էներգիայի հաղորդման հանրագումարային ծավալն է(մլն կՎտժ)։
4.5.2. Ընդհանուր տարեկան ծախսերի մեջ ներառվում են վերանորոգման և շահագործման սպասարկման ծախսերը (հաշվի առնելով նյութական, աշխատանքային և այլ ծախսեր), պարտքի սպասարկումը (վարկեր) և ակտիվներում ներդրված միջոցների ամորտիզացիան, կապիտալ ներդրումները, էլեկտրական էներգիայի կորուստների փոխհատուցման գծով ծախսերը, էլեկտրաէներգիայի գնումը, պետական մարմիններին կատարված մասհանումները և այլն:
Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների սակագնի մեջ ներառվող ծախսերը որոշվում են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:
5. 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5-րդ կետով՝
«5.5. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Անդամ պետությունների միջև ՄՊՀ-ի ծառայությունների սակագնի ձևավորման ժամանակ հաշվի չեն առնվում ծախսերը՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։»:
6. 6-րդ բաժնում՝
ա) 6.3.1.1-ին ենթակետի առաջին պարբերությունը «կամ Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով, «ծառայությունների» բառից առաջ լրացնել «սուբյեկտների» բառով.
բ) 6.3.1.2-րդ ենթակետը «անդամ պետությունների այն կազմակերպությունների միջև» բառերից առաջ լրացնել «Սահմանակից» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.6-րդ կետը՝
«6.6. Ղրղզստանի Հանրապետության տարածքում:
Ղրղզստանի Հանրապետության տարածքում անդամ պետությունների միջև ՄՊՀ-ն իրականացվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից՝ սույն մեթոդաբանությանը համապատասխան։»։
7. 9-րդ բաժնում՝
ա) երկրորդ պարբերությունը «Ղազախստանի ՄԷՀ-ի համակարգային օպերատորի» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության կողմից» բառերով.
բ) տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այն դեպքում, երբ ՄՊՀ-ի իրականացման ժամանակ չի պահանջվում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև և (կամ) Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, շեղումների փոխհատուցման նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության)՝ հաշվարկի ժամանակ օգտագործվող քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով։».
գ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Այն դեպքում, երբ ՄՊՀ-ի իրականացման ժամանակ պահանջվում է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, Ռուսաստանի Դաշնության սահմանին մատակարարման կետերում շեղումների փոխհատուցման նպատակով գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության)՝ հաշվարկի ժամանակ օգտագործվող քանակական և գնային պարամետրերը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով, իսկ Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության սահմանով՝ Ղազախստանի Հանրապետության համակարգային օպերատորի և Ղրղզստանի ԱԷՑ-ի կառավարման հարցերով կազմակերպության միջև կազմված հաշվետու փաստաթղթերով։»։