Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-13-ից մինչև 2020-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2020 թվականի N 278-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման մեջ՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ՝

«է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը՝ համաձայն հավելվածի։ Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո.».

2) լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մարտի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 12-ի N 278-Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 24-ի N 197-Ն որոշման

ՑԱՆԿ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

Ապրանքների նկարագրությունը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) 6307 90-ից

9020 00 000 0-ից

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 6307 90-ից

9020 00 000 0-ից

Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ 9004 90-ից

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող 6307 90-ից

9020 00 000 0-ից

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 8421 39 200 9-ից

8421 39 600 0-ից

8421 39 800 7-ից

8421 99 000 8-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ 3926 20 000 0-ից

5603-ից

5903-ից

5906-ից

5907 00 000 0-ից

6210-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ 3926 20 000 0-ից

5603-ից

5903-ից

5906-ից

5907 00 000 0-ից

6210-ից

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման 6211-ից

Առանձնահատուկ ամրության բախիլներ 3926-ից

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն 3005

Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ 3808 94 100 0-ից

3808 94 200 0-ից

3808 94 900 0-ից

Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ 4015 11 000 0-ից

Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ՝ հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ 4015 19 000 0-ից

Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6307 90 980 0-ից

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6207-ից

6208-ից

6210 10 920 0-ից

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ 6203-ից

6204-ից

Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով 9020 00 000 0-ից

Էթիլային սպիրտ 2207

Ախտորոշիչ թեստեր 3822-ից, 3002-ից»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։