Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 52. Թաղման ծախսերի հետ կապված մասնակի փոխհատուցումը
Հոդված 52. Թաղման ծախսերի հետ կապված մասնակի փոխհատուցումը
Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին կամ հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման ծախսերի մասնակի փոխհատուցում` մեկ տարվա կենսաթոշակի չափով:
Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը տրվել է կենսաթոշակառուի մահվանից հետո ոչ ուշ, քան 6-ամսյա ժամկետում: Փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:
(52-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113)