Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-02-28-ից մինչև 2000-11-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2000-11-18Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

Սույն օրենքով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են բազային (սոցիալական) կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելումը:

Բազային կենսաթոշակի չափը, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը, սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Սոցիալական ապահովագրության վճարումների անհատական հաշվառման անցնելուց հետո աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը որոշվելու է` ելնելով սոցիալական ապահովագրության վճարումներից:

75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակն ավելացվում է բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով:

(11-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։