Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 28. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի վճարումը

գործել է մինչև 1998-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 28. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի վճարումը

Կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակը վճարվում է լրիվ չափով:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 %-ը, իսկ երկկողմանի ծնողազուրկներին` 100 %-ը: Այդ գումարները երեխայի անունով հավաքվում են խնայբանկում` մինչև երեխայի չափահաս դառնալը:

Կենսաթոշակի բաժնեմասի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին դրա վճարման դադարեցումը կատարվում է այդ հանգամանքների առաջացման հաջորդ ամսվա 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։