Գլուխ 3 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 30. Աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը
Հոդված 30. Աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է`
եռակի`
ա) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում զինվորական ծառայության, պարտիզանական ջոկատներում և այլ միավորումներում գտնվելու ժամանակահատվածը.
բ) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց կալանքի տակ պահելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածը.
մեկ և կես անգամ`
առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածը:
(30-րդ հոդվածը փոփ. 09.09.97 ՀՕ-142)