Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 37. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների նշանակումը և չափերը
Հոդված 37. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների նշանակումը և չափերը
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները նշանակվում են սույն օրենքի 24, 28 հոդվածներով նախատեսված կարգով, հետևյալ չափերով`
ա) երեխաներին`
- միակողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի չափով.
- երկկողմանի ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային` բազային կենսաթոշակի 120 %-ի չափով.
բ) ընտանիքի մյուս անդամներին`
- բազային կենսաթոշակի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները վճարվում են լրիվ չափով: