Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 51. Պահումներ կենսաթոշակից
Հոդված 51. Պահումներ կենսաթոշակից
Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
ա) դատական որոշումների, վճիռների, դատավճիռների հիման վրա.
բ) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների կազմի փոփոխությունների մասին տեղեկություններ չներկայացնելու և այլ խախտումների հետևանքով կենսաթոշակառուներին ավել վճարված գումարների բռնագանձմամբ` կենսաթոշակ նշանակող մարմնի որոշման հիման վրա, բայց ոչ ավել նշանակված կենսաթոշակի 20 %-ից:
Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարից:
Կենսաթոշակից կատարվող բոլոր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 50 %-ը:
(51-րդ հոդվածը փոփ. 12.05.97 ՀՕ-113)